Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ՈՒսիկը նվաճեց աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը

ՈՒսիկը նվաճեց աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը
24.07.2018 | 12:52

Համաշխարհային պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերսերիայի եզրափակչի շրջանակներում Մոսկվայում ռուսաստանցի Մուրադ Գասիևն ու ուկրաինացի Ալեքսանդր ՈՒսիկը մրցել են իրար հետ: Առավել հաջողակ է եղել ՈՒկրաինան ներկայացնող մարզիկը, որը հռչակվել է աշխարհի բացարձակ չեմպիոն՝ միավորելով WBO (Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպություն), WBA (Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիա), WBC (Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդ), IBF (Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիա) վարկածներով աշխարհի չեմպիոնների տիտղոսները ծանրքաշային կարգում: Մինչ այդ ՈՒսիկը պրոֆեսիոնալ ռինգում ունեցել էր 14 մենամարտ, դրանցից 11-ն ավարտել էր նոկաուտով:

Անցկացրած մարտերի առումով առավել ներկայացուցչական էր Գասիևը, որը 26 մարտ է ունեցել պրոֆեսիոնալ ռինգում, 19-ն ավարտել է հաղթանակով ու մինչ այդ չի ունեցել պարտություն: Նշենք, որ բացի չեմպիոնական չորս տիտղոսից, այս մենամարտում խաղարկվել է ևս երկու պարգև: Դրանցից մեկը եղել է հեղինակավոր Ring ամսագրինը, մյուսը կրում է Մուհամեդ Ալիի հիշարժան անունը: Այն հաղթողին հանձնել է աշխարհահռչակ բռնցքամարտիկի այրին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ